Ցմահ դատապարտյալի անունը գրանցվեց «Դյուցազնագրքում»

Ցմահ դատապարտյալի անունը գրանցվեց «Դյուցազնագրքում»

540

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ազատազրկված անձանց զբաղվածությունը շահավետ օգտագործելու միջոցառումները: 

Այդ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ և ՀՀ ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայությամբ անցկացվել է հերթական ռեկորդի գրանցումը:

Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը, օգտվելով դատապարտյալներին ընձեռված մարզական միջոցներից և հնարավորություններից, իր համառ կամքի ու հիմնարկի մարզասրահում ամենօրյա քրտնաջան պարապմունքների շնորհիվ 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ 25 րոպե ժամանակահատվածում 707 անգամ բարձրացրել է ուսագոտուց վեր՝ գրանցելով կատարյալ ռեկորդ: 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Մանուկյանը Թաթուլ Միրզոյանին հանձնեց ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ-ի կողմից տրամադրված «Դյուցազնագիրը» առ այն, որ դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»:

Կիսվել