Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 199 նոր դեպք, մահացել է 2 մարդ, ապաքինվել է 431 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 45 152 է, որոնցից 2945-ը՝ վարակակիր:
Կա 905 մահացած և 41 023 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 221 559 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 276 մարդ: