10 օրում ալկոհոլային թունավորումից 18 մարդ է մահացել. ԱՆ

10 օրում ալկոհոլային թունավորումից 18 մարդ է մահացել. ԱՆ

367

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը մահվան ելքով: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը՝ Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններում բուժում են ստացել 28 տուժած, որոնցից 22-ը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել: 4-ի մոտ կուրություն է գրանցվել: Դեռևս շարունակում է բուժում ստանալ 5 պացիենտ»,- նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունում նաև նշված է, որ ըստ այդմ՝ արձանագրված դեպքերից 28-ը օգտագործել են օղի, որը գնել են Արմավիր քաղաքի բնակիչ Հովսեփյան Աշոտից: «Նա իր հերթին այն գնել է Ջանֆիդա գյուղի բնակչից, 9-ը՝ օգտագործել են տարբեր դեղատներից գնված բժշկական սպիրտ, 9-ը՝ տարբեր տեսակի օղի»,- ասված է հաղորդագության մեջ:

Կիսվել