Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

623

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկուն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
«Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Վիշնևսկուն Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Կարևորելով պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցությունը՝ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ, չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, սեպտեմբերի սկզբից կողմերի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել վերսկսել հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության 2020թ․ պլանով նախատեսված միջոցառումները։ Դեսպան Չեպլակն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման ուղղությամբ լեհական կողմի պատրաստակամությունը։ Կողմերը պայմանավորվել են համագործակցության դինամիկան վերականգնելու ուղղությամբ», – ասված է ՊՆ հաղորդագրության մեջ

Կիսվել