«Բանակի տղան» գիրք` նվիրված Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանին

«Բանակի տղան» գիրք` նվիրված Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանին

955

Մի անգամ իր մոր հետ խոսելիս Արմենակն ասել էր.
«Մամ ես քո տղեն չեմ, բանակի տղեն եմ»։
Հենց այսպես է գրքի հեղինակը ընտրել վերնագիրը։


Վովա Արզումանյանը «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիրն է։ Սա իր թվով երրորդ գիրքն է՝ «Ճերմակ կարոտ» և «Խաղաղությունն ու ես» գրքերից հետո։
«Խաղաղությունն ու ես» գիրքը նորից պատերազմի մասին է, և սա գալիս է լրացնելու խաղաղության և հայրենիքի հայորդուն»։
Մինչ գրքի լույս տեսնելը հեղինակը հերոսի մայրիկի հետ այցելել է 116-րդ մարտական դիրք։
«Կոչում շնորհելու հաջորդ օրը մենք միասին այցելեցինք դիրքեր։ Այստեղ ծանոթացանք զինվորների հետ, քայլեցինք ու սուրճ խմեցինք։Ամեն մեկն այստեղ մի հերոս է, և ամեն մեկն իր մեջ ունի հայրենիքը պաշտելու գաղափարախոսությունը»,-հիշում է գրքի հեղինակը։

Ամեն անգամ հերոսի մայրիկից և հրամանատարական կազմից լսած հիշողությունները հեղինակի մեջ դեռ վաղուց արմատավորվել էին, և Արմենակն իր համար դարձել է հայրենապաշտության չափանիշ։
«Մինչ զոհվելը նրան չեմ ճանաչել, բայց զոհվելուց հետո երկրից երկինք կապն ամրապնդվեց։ Եվ որպես լեգենդար հերոս ու եզակի հրամանատար` նա միշտ ապրում է իմ մեջ»,-զրույցի ընթացքում ասել է Վովա Արզումանյանը։


Գիրք գրելու գաղափար չկար։Վովան գրում էր այնպիսի ստեղծագործություններ, որտեղ ուզում էր ամբողջացնել Արմենակի կերպարը։
«Ընդգրկեցի նրան նվիրված բանաստեղծություններ, էսսեներ,պատմվածքներ։ Պատմվածքներից մեկը Արցախյան կոլորիտի համար է, որպեսզի Արմենակի սերը առ հայրենիք արտահայտվի, որտեղ նկարագրված է հայրենի բնությունը, իր սիրելի Մարտակերտը։ Ես այդ նյութերը գրեցի, համեմեցի դրանք իմ գրական ստեղծագործություններով և այն միանգամից գիրք դարձավ»։


Հեղինակն այնքան էլ վստահ չէր, որ այն կարող է ամբողջացնել Ուրֆանյանի կերպարը, և սկսել է ավելի եռանդով աշխատել գրքի վրա։
«Այնպես գրեցի, որպեսզի ամեն բառը լինի հավասարակշռված, ինչպես իր կերպարն էր, և ամեն բառ լինի անկեղծ, ինչպես իր մարդ տեսակն էր։
Գրքում ամեն ինչ ներկայացված է ռեալ, ամեն տողում Արմենակը քայլում է»
,-ասում է հեղինակը։
Ըստ հեղինակի` գրքի շնորհանդեսը նախատեսվում է հայոց բանակի տոնին՝ հունվարի 28-ին։ Հենց այդ օրն է ծնվել Արմենակ Ուրֆանյանը։

Հեղինակ` Անի Ավետիսյան

Կիսվել