ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք. Մհեր...

ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել ենք հարցը, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատենք. Մհեր Գրիգորյան

461

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել են հարց, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար հաստատեն ու աշխատեն միասնական կանոնով:

«ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում չկան օդային ու ցամաքային կանոնավոր ուղևորափոխադրումներ: Միակ բացառությունը Ռուսաստան-Բելառուս ցամաքային ուղին է, որն այլ պատճառներով ու այլ հանգամանքների բերումով է կանոնավոր բաց: Կարծում եմ, որ ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են այդ քննարկման, և վիճակի կլինենք միասնական կանոնը սահմանել այնպես, որ սիմետրիկ գործի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար: Եթե շատ մոտ ժամանակում հնարավոր չլինի բացել կանոնավոր ուղևորափոխադրումները, ապա փոխադրումների ստանդարտը միասնական սահմանում կունենա մոտ շրջանում»,-ասաց Գրիգորյանը:

Կիսվել