ՀՀ Կառավարության ֆեյսբուքի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը։
«www.e-petition.am կայքի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել հասարակական տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև կոնկրետ պետական, տեղական և ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների շտկման կամ գործունեության բարելավման մասին հաղորդում», – նշված է գրառման մեջ: