ՀՀ ԿԳՄՍՆ-ը հրապարակել է մարզիկների անունները, որոնք պատվովճարներ կստանան

ՀՀ ԿԳՄՍՆ-ը հրապարակել է մարզիկների անունները, որոնք պատվովճարներ կստանան

436
Ցուցակ
NԱնուն, ազգանունԶբաղեցրած տեղըՊատվովճարիամսականչափըհազարդրամ
Օլիմպիական խաղեր
1Էդուարդ Ազարյան1-ին տեղ200,000.00
2Արմեն Նազարյան1-ին տեղ200,000.00
3Էդուարդ Միքայելյան2-րդ տեղ140,000.00
4Յուրի Սարգսյան2-րդ տեղ140,000.00
5Արմեն Մկրտչյան2-րդ տեղ140,000.00
6Միհրան Հարությունյան2-րդ տեղ140,000.00
7Սոս Հայրապետյան3-րդ տեղ100,000.00
8Յուրի Պատրիկեև3-րդ տեղ100,000.00
9Հրաչիկ Ջավախյան3-րդ տեղ100,000.00
10Գևորգ Դավթյան3-րդ տեղ100,000.00
Շախմատի համաշխարհային օլիմպիադա
11Վլադիմիր Հակոբյան1-ին տեղ200,000.00
12Սերգեյ Մովսիսյան1-ին տեղ200,000.00
Աշխարհի առաջնություն
13Նշան Մունչյան1-ին տեղ100,000.00
14Արայիկ Գևորգյան1-ին տեղ100,000.00
15Դեվիդ Սաֆարյան1-ին տեղ100,000.00
16Յուրի Սարգսյան1-ին տեղ100,000.00
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն
17Լևոն Արոնյան1-ին տեղ100,000.00
18Վլադիմիր Հակոբյան1-ին տեղ100,000.00
19Ռաֆայել Վահանյան1-ին տեղ100,000.00
20Գաբրիել Սարգսյան1-ին տեղ100,000.00
21Ռոբերտ Հովհաննիսյան1-ին տեղ100,000.00

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Ինչպես փոխանցում են ԿԳՄՍՆ-ից, որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:

Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես՝ շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Կիսվել