Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 107 նոր դեպք, մահացել է 3 մարդ, ապաքինվել է 34 մարդ։
Մինչև այս պահը հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 45 969 է, որոնցից 3075-ը՝ վարակակիր:
Կա 919 մահացած և 41 693 ապաքինված, ընդհանուր առմամբ կատարվել է 240 943 թեստավորում:
Մինչև այսօր այլ պատճառներից մահացել է կորոնավիրուսով վարակված 282 մարդ: