Անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

450

Պաշտպանության նախարարությունը հայտնում է.
«Սեպտեմբերի 12-ին, 5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Իրադրությունը մարտական պայմաններին առավել մոտեցնելու նպատակով զորավարժության անցկացման համար ընտրվել է բարդ լեռնային տեղանք: Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները և անձնակազմի պատրաստվածությունը:Ներգրավված ստորաբաժանումները ցուցաբերել են մարտական պատրաստականության բարձր աստիճան և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները»։

Կիսվել