Արցախում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը` Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության hետևանքով:


Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել են 4 քաղաքացի:
Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել են հիվանդությունը:

Փաստացի բուժում են ստանում 38, ընդհանուր մեկուսացված են 79 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 039 փորձանմուշի հետազոտություն:
Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կիսվել