Թուրքիան հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը...

Թուրքիան հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը EFE-ին

594

ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Զոհրաբ Մնացականյանը հարցազրույցը է տվել Իսպանական EFE պարբերականին և ներկայացնում է հատվածներ զրույցից.
«Տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994թ.–ից գործող հրադադարի ռեժիմը՝ վերահսկողության մեխանիզմներով, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և նշել հրադադարի խախտման պատասխանատու կողմին: Սակայն Բաքուն միշտ խուսափում է դրանից: Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ։Վերոնշյալի առնչությամբ Հայաստանն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի՝ առանց սահմանափակումների ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը:Մինչ Թուրքիան ասում է, որ ցանկանում է զրո խնդիր հարևանների հետ, իրականում իր բոլոր հարևանների համար հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր, և փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Մենք չենք կարող անտարբեր մնալ դրան»,-ասել է ԱԳ նախարարը։

Ամբողջական հոդվածը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.efe.com/efe/america/mundo/armenia-es-europa-pero-rusia-nuestro-aliado-segun-el-ministro-de-exteriores/20000012-4341132

Կիսվել