ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտնել է , որ աշխարհում կրկին կարող են ավելի ընդգրկուն միջոցառումներ պահանջվել COVID-19-ի դեմ պայքարի գործում, որը կախված կլինի վիրուսի փոխանցման սցենարից:
«Հնարավոր չԷ բացառել, որ ինչ-որ տեղ կպահանջվեն նաև ավելի ընդգրկուն միջոցառումներ, բայց դա կախված կլինի վիրուսի փոխանցման սցենարից»,-ասել Է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ ամեն բան կախված կլինի կորոնավիրուսի տարածման սպառնալիքից, իսկ հակազդման միջոցառումների հանձնարարականները կվերսկսվեն իրադրության համաճարակաբանական վերլուծությունների հիման վրա:
Վույնովիչը հավելել Է, որ ընդգրկուն միջոցառումների սահմանափակման վերաբերյալ ԱՀԿ-ի հանձնարարականները մնում են: