Գեղեցիկ հայուհու դիմանկարը 1917 թ նվիրել են նախագահ Վիլսոնին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Գեղեցիկ հայուհու դիմանկարը 1917 թ նվիրել են նախագահ Վիլսոնին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

494

«Դուք առաջին հայերն եք, որ տեսնում եք այս աշխատանքները»,- լրագրողներին ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ներկայացնելով դեսպանի կեցավայրում ցուցադրվող արվեստի նմուշները, որոնց թվում է Հովսեփ Փուշմանի «Հույս եւ ակնկալիք» կտավը (1917): Այն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին արված նվեր է՝ հայկական պատվիրակության կողմից, ոը Փուշմանի տիկնոջ՝ Ջուլիայի ղեկավարությամբ 1917 թ այցելել է Սպիտակ տուն ու հանդիպել նախագահ Վիլսոնին:

Օսմանյան կայսրության մասնակցությունն Առաջին աշխարհամարտը զուգորդվել է հայերի հանդեպ աննախադեպ բռնություններով: Հենց ԱՄՆ 28-րդ նախագահի ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշող ու ամրագրող Իրավարար վճիռը, որի կարևորությունն անչափելի է Հայաստանի Հանրապետության համար:

Կտավում պատկերված է Փուշմանի զարմուհին՝ Դորան, որը հայկական տարազ է կրում, իսկ ձեռքին անթառամ ծաղիկներ են: Այժմ այս աշխատանքը ի թիվս այլ գործերի, 5 ամիս ժամկետով բերվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կեցավայր՝ «Արվեստը դեսպանատներում» ծրագրի շրջանակում, որը օտարերկրացիներին հնարավորություն կտա հաղորդակցվել բացառիկ նմուշներին: Փուշմանի գործը պահվում է Վաշինգտոնում գտնվող Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/09/16/1135320/

Կիսվել