Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ գլխավորապես առցանց՝ «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում:
Հայաստանում և Արցախում այս օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն «այցելուներին կհյուրընկալեն» գլխավորապես առցանց ձևաչափով, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, հեծանվային արշավ և այլն: