Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

619

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք: Բոլոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են՝ 6-ը նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: 

Մյուս քաղաքացու մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու, ինչպես նաև հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 2 քաղաքացի: 

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 359 մարդու մոտ, որից 313-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 93 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13419 փորձանմուշի հետազոտություն:

Կիսվել