Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի

Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի

783

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի:

«Հարգելի ՛ հայրենակիցներ 2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի:
Ուրախ եմ, որ Խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը: Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը:
Շուշի կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքի խորհրդարանին հատկացման հնարավորությունը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով:
Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն», – ասված է գրառման մեջ։

Արդյո՞ք Շուշին հավակնում է դառնալ հաջորդ մայրաքաղաք:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/605698906794153


Կիսվել