Դավիթ Տոնոյանը և Օնիկ Գասպարյանը ներկա են եղել ԶՈւ-ի մասնագիտական հավաքների ամփոփմանը

Դավիթ Տոնոյանը և Օնիկ Գասպարյանը ներկա են եղել ԶՈւ-ի մասնագիտական հավաքների ամփոփմանը

875

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների, ինչպես նաև հատուկ հրահանգիչների մասնագիտական հավաքները:

«Հավաքների ընթացքում անցկացվել են գործնական հատուկ մասնագիտական պարապմունքներ, տարբեր զինատեսակների կիրառմամբ հրաձգային վարժություններ:
Հավաքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը, կարևորելով հատուկ նշանակության ստորաբաժանումների դերակատարումը զինված ուժերում, բարձր են գնահատել հավաքների արդյունքները:
Հավաքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք զինծառայողներ խրախուսվել են արժեքավոր նվերներով և պատվոգրերով»,-գրված է հաղորդագրության մեջ։

Կիսվել