ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելու ժամանակ ասել է, որ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի:
«Մինչև 2050 թվականը պետք է ստեղծվի 1,5 միլիոն աշխատատեղ: Խոսքը, բնականաբար, նոր աշխատատեղերի մասին է»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նաև նշել է, որ վերափոխման ռազմավարության մեջ առանձնանալու են 4 առաջնորդող ազգային արժեքներ՝ պետականություն, կրթություն, անհատ և աշխատանք։