Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին

Ցուցահանդես Տորոնտոյում՝ նվիրված ՀՀ Անկախության 29-րդ ամյակին

676

Սեպտեմբերի 20-ին Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ «Երազ իմ երկիր» խորագիրը կրող գեղանկարների և խեցեգործության աշխատանքների ցուցահանդեսի բացումը։  Աշխատանքների հեղինակները Տորոնտոյում բնակվող 5-14 տարեկան հայ երեխաներն ու պատանիներ են։

Սբ. Երրորդություն հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տեր Զարեհ Ա. քհն. Զարգարյանը, որի հովանավորությամբ էլ կայացել է ցուցահանդեսը, բացման իր խոսքում նշել է, որ վերջին 6 ամսվա ընթացքում, ինչ սկսվել է համավարակը, առաջին ներհամայնքային միջոցառումն է, և սա շատ խորհրդանշական է։ «Շնորհավորում եմ առաջին հերթին երեխաներին, նրանց, ովքեր այս վառ գույները հանձնել են թղթին կամ կտավին, որ իրենց սիրո հոգու սիրո և ջերմության արտահայտումն է, հատկապես, որ այս ցուցահանդեսը մենք ձոնել ենք մեր հայրենիքի անկախության 29-րդ տարեդարձին»,-ասաց տեր Զարեհ Զարգարյանը՝ ընդգծելով, որ այս ցուցահանդեսը մենք ձոնել ենք մեր հայրենիքի անկախության 29-րդ տարեդարձին»,-ասաց տեր Զարեհ Զարգարյանը՝ ընդգծելով, որ ցուցահանդեսի նպատակը նաև բարեսիրական է․ ներկաները կարող էին մասնակցել կավագործության վարպետության դասին՝ ըստ ցանկության կատարելով նաև նվիրատվություն։ Գոյացած ողջ գումարն ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի երեխաների համար կավի վառարան ձեռք բերելուն։

Ցուցահանդեսը նախաձեռնել էր գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյանը, որն ասաց, որ 3 ամիս է՝ աշխատում է երեխաների հետ։ Ըստ նրա, Բերդավանի փոքրիկների համար կավի վառարան ձեռք բերելուն են միտված նաև շուրջ 3 օր Դուսյան ստուդիայում ընթացող բրուտագործության վարպետության դասերը։

Նյութի աղբյուր՝ Aravot.am

Կիսվել