Անկախ Հայաստանը՝ 29 տարեկան

Անկախ Հայաստանը՝ 29 տարեկան

1295

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի երկնքում տևական ժամանակ ամպրոպ էր ու արհավիրք, այդ իսկ պատճառով անկախությունը նման էր ամպրոպից հետո շողացող արևի։ Բանն այն է, որ 1988 թվականին սկսվել էր Արցախյան շարժումը, իսկ դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հողին հավասարեցրեց Հայաստանի <<հայրաքաղաք>> Գյումրին։

Արցախյան շարժում

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում ադրբեջանաբնակ 500 000 հայեր լքեցին երկիրը, որոնցից 350 000-ը փախստականի կարգավիճակով տեղափոխվեցին Հայաստան։ Սպիտակի երկրաշարժից հետո զոհվեցին 25 000 բնակիչ, անօթևան մնացին 530 000-ը։

Սպիտակի երկրաշարժ

Հայաստանից Հյուսիսային Կովկաս էվակուացվեցին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մյուս կողմից՝ 1990 թվականին հակամարտությունը վերաճեց պատերազմի։ Արցախյան գոյամարտը տևեց 4 տարի՝ 1990-1994 թվականները։ Այսինքն՝ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը այն ժամանակ, երբ երկիրը դեռ պատերազմական իրավիճակում էր։ Պատերազմի պատճառով քայքայվեց երկրի տնտեսությունը. այն կանգնեց էներգետիկ ճգնաժամի առջև, երբ փակվեցին արևելյան և արևմտյան սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ։

Անկախության գործընթացը սկսվել էր 1990 թվականից։ Օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։

Խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 միլիոն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94, 39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Հեղինակ՝ Անի Մարտիրոսյան

Կիսվել