Կանադայում ՀՀ դեսպանությունից հայտնում են.
«Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով», -գրված է հաղորդագրության մեջ։