Արցախի նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ

Արցախի նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ

453

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ այսօր Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել եմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները:
Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները», – ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/607754819921895
Կիսվել