Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին:
Journalist.am-ի հետ զրույցում Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ այցերի նպատակը անազատության մեջ գտնվող մարդկանց պահման պայմաններին ու առողջական վիճակին ծանոթանալն է։ Նա նշեց նաև, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները հնարավորություն են ընձեռում կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։
«Կապի միջոցը ընտրելիս առաջնորդվում ենք անձի ցանկությամբ, կարող է լինել նամակ, ուղերձ և այլն», – ասաց Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ այցելությունների կոնկրետ պարբերականություն չկա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը:
Հեղինակ՝ Լուսինե Մանվելյան