Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

539

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 23-ին հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք։


«Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք: Վարակակիրներից 2-ը՝ Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին: Մյուս հիվանդների մոտ, ովքեր ևս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 2 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 789 փորձանմուշի հետազոտություն», – նշված է հայտարարության մեջ։

https://www.facebook.com/NKR.MOH/posts/2695511617388729
Կիսվել