ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարկել է ՊԲ զինվորների նոր տեսաուղերձը:
«ՊԲ զինվորների նոր տեսաուղերձը. հուսանք` նրանց լուսավոր ժպիտները կփարատեն մայրական մտահոգություններն ու անհանգստությունները, կմեղմեն կարոտը:
Հ․Գ․ Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված զորամասերում շարունակում են գործել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, արձակուրդներն ու ազատ արձակումները», – ասված է գրառման մեջ: