Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք

484

Արցախում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10- նոր դեպք:

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 8 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 65, ընդհանուր մեկուսացված են 86 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն:

Կիսվել