Մայր թատրոնը վերադառնում է նոր շնչով

Մայր թատրոնը վերադառնում է նոր շնչով

709

Մայր թատրոնի 99-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա ներկայացման պրեմիերայով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Բոկաչչոյի «Դեկամերոն» տխուր կատակերգությունը։  Ներկայացումը բեմադրել է Լիլի Էլբակյանը։

Ելնելով երկրում տիրող համավարակի պայմաններից` գործը կբեմադրվի Ազգային ակադեմիական թատրոնի հարակից  բացօթյա տարածքում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Վարդան Մկրտչյան․է:

Ներկայացման ընթացքում պահպանվելու են հակահամավարակային բոլոր պահանջները: Հանդիսատեսը պարտադիր պետք է դիմակ կրի, ջերմաչափվի, ախտահանվի և պահպանի սոցիալական հեռավորությունը: Մայր թատրոնը բացօթյա հարթակում կարող է հյուրընկալել միայն հիսուն թատերասերի: Պրեմիերան սեպտեմբերի 25 -ին է։

Գոհարիկ Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել