ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
« Տանկային անձնակազմերը զորավարժությունների կրակային փուլում կիրառեցին ժամանակակից զինված բախումների մարտական փորձը և, օգտագործելով մարտավարական հնարքներ, ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան:
Կրակի կառավարումն ապահովել են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները», -հայտնում է ՊՆ խոսնակը։