Հովտաշենից Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը աղտոտված է եղել

Հովտաշենից Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը աղտոտված է եղել

585

Աղտոտված սպիտակ արագիլները հոգածության ներքո են: Այդ մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Կամավորականները խումբը շրջել է Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվել են աղտոտված արագիլներ։ Հունիս-հուլիս ամիսների տվյալներով՝ աղտոտված են եղել Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող սպիտակ արագիլների մոտ 60 տոկոսը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։

Նրա խոսքով՝ աղտոտված արագիլներին հետևում և խնամում են 11 կամավորներ և հասարակական երկու կազմակերպություններ: Աշխատանքներն իրականացվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո՝ Fauna Zoo վերականգնողական կենտրոնում։ Գործընթացը համակարգել է նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը։

«Հայաստանի կենդանական աշխարհի պահպանությամբ մտահոգված կամավորների շնորհիվ արդեն երրորդ տարին է, ինչ արագիլներն այդ շրջանում հայտնաբերվում են ու մաքրվում։ Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որոնք ժամանակ են տրամադրել և աջակցել են սպիտակ արագիլների փրկության անգնահատելի առաքելությանը»,- ասել է նախարարը:

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/941606519683498
Կիսվել