Պտղունք գյուղում այրվում է երկհարկանի շինություն

Պտղունք գյուղում այրվում է երկհարկանի շինություն

549

Այսօր երեկոյան Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ-ի պաշտոնական կայքը։ Հրդեհի մասին ահազանգ է ստացել Արմավիրի մարզային ճգնաժամային կենտրոնը։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվում է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան։
Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը և տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

Առայժմ ԱԻՆ-ն այլ մանրամասներ չի հայտնում:

Կիսվել