Շրջակա միջավարի նախարար Ռոմանոս Պետրոսյանը երեկ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ նախարարության աշխատակիցները և կամավորները շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Journalist. am-ին այս առնչությամբ մեկնաբանություն է տվել «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման» հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը:
«Արագիլների աղտոտումները հիմնականում Հովտաշենի տարածքում են և բուսական ծագման յուղով։ Անցյալ տարի արագիլների մի մասին տեղում ենք օգնություն ցույց տվել, բայց հետևողական ենք եղել, իսկ մյուս մասին տեղափոխել ենք Fauna Zoo։ Իսկ այս տարի աղտոտված արագիլները տեղափոխվեցին։ Այն արագիլները, որոնք շատ թույլ ու վնասված էին անցնում են վերականգնողական շրջան, որից հետո բաց կթողնվեն վայրի բնություն»,- ասել է Մանուկ Մնաուկյանը։
Ըստ նրա՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ այս տարի նման դեպքերի նվազում է նկատվում:
«Անցած տարվա համեմատ այս տարի պատկերն այլ է։ Անցյած տարվա դեպքերն ավելի շատ են,ինչը պայմանավորված է շրջակա միջավայրի բարձր աղտոտվածության հետ։ Անցյալ տարի աղտոտված արագիլների թիվը կազմում էր տարածաշրջանի մոտ 60 տոկոսը, իսկ այս տարի համեմատաբար քիչ էին՝ մոտ 30-40 տոկոսը»,- հավելեց Մանուկ Մանուկյանը:
Արագիլների աղտոտումները առաջին անգամ նկատվել են 2018 թվականին, այնուհետև 2019-ին: Հայաստանի կենդանական աշխարհի պահպանությամբ մտահոգված կամավորների շնորհիվ արդեն երրորդ տարին է, ինչ արագիլներն այդ շրջանում հայտնաբերվում են ու մաքրվում։
Զրուցեց՝ Մերի Սահակյանը