Հայաստանի վերափոխման ռազմավարության՝ մինչև 2050 թվականի տեսլականի ուղերձները

Հայաստանի վերափոխման ռազմավարության՝ մինչև 2050 թվականի տեսլականի ուղերձները

792

Մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության ձևավորված տեսլականը հետևյալն է.

Կերտել բարձր կենսամակարդակով աշխարհի առաջատար նոր արդյունաբերական երկիր, մրցունակ նորարարական, գիտական, կրթական, մշակութային, առողջապահական և ֆինանսական կարողություններով։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Այն երազանք-նպատակները, որոնց պետք է ձգտենք Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությամբ», -գրել է վարչապետը։

Մասնավորապես դրանում ասվում է.

•Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնենք առնվազն 5 միլիոնի։

•Քսանապատկենք Հայաստանի համախառն ներքին արդյունքը։

•Հաղթահարենք աղքատությունը աշխատանքով,
ստեղծենք 1 միլիոն 500 հազար աշխատատեղ։

•Յոթնապատկենք մինջին աշխատավարձը։

•Մեկ շնչի հաշվով ունենանք աշխարհի ամենամարտունակ բանակը։

•Ունենանք աշխարհի տասը ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։

•Սովորելը դարձնենք ազգային կենսակերպ,
բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում ունենանք առնվազն երեք բուհ։

•Հայաստանը դարձնենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր։

•Ունենանք 10 միլիարդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող ստարտափ։

•Առողջ ապրելակերպը դարձնենք ազգային հատկանիշ, կյանքի ապահովող տևողությունը հասցնենք 90 տարվա։

•Նվաճենք 25 օլիմպիական ոսկե մեդալ,
նվաճենք շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։

•Ֆուտբոլի ազգային հավաքականը դարձնենք Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր։

•Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնենք տարեկան 15 միլիոնի։

•Ունենանք առողջ շրջակա միջավայրով կլիմայադիմակույն և էներգիաարդյունավետ Հայաստան։

•Կրկնապատենք Հայաստանի անտառածածկ տարածքները։

https://www.facebook.com/Hayastan2050/videos/628358054535267/
Կիսվել