«Մարդու իրավունքներ և լրագրություն» առարկան հեղինակի կողմից ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդվում է 2017 թվականից, սակայն ուսանողները մինչ օրս որևէ ձեռնարկից օգտվելու հնարավորություն չունեին:
Արման Ղարիբյանը journalist.am-ին հայտնեց, որ լսարանը լիարժեք գիտելիք ստանում էր, բայց ձեռնարկը շատ հարցերում է օգնում. ուսանողներին արդյունավետ կլինի հատկապես քննությունների ժամանակ։
«Երբ ձեռնարկը չկար, փորձում էի որոշակի տեղեկատվություն թարգմանել հայերենով և ներկայացնել դասերի ժամանակ: Նաև ներկայացնում էի պրեզենտացիաներ թեմայի վերաբերյալ, բայց ամբողջական չէր ստացվում, որովհետև մեկ այլ բան է պատրաստել համապարփակ ձեռնարկ, մեկ այլ բան է ուղղակի պրեզենտացիաների միջոցով ներկայացնելը»,-նշում է հեղինակը։
Հասանելի է նաև ձեռնարկի անգլալեզու՝ էլեկտրոնային տարբերակը, բայց ոչ ամբողջությամբ:
Հեղինակը պարզաբանում է, որ անգլալեզու ձեռնարկում զետեղել են այն ամենը, ինչը կարևոր կլինի նաև միջազգային ծրագրի շրջանակներում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող ուսանողների համար:
Հեղինակ՝ Տաթև Ալիխանյան