ՀՀ-ում սահմանվեց ռազմական դրություն

ՀՀ-ում սահմանվեց ռազմական դրություն

264

Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության կողմից վաղ առավոտյան Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսած ռազմական գործողությունները  ՝ ՀՀ կառավարությունը երկրում սահմանեց ռազմական դրություն։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՀՀ-ում հայտարարվում է ընդհանուր զորահավաք:  

•ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:  

•Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղություների, մարտական տեխնիկայի շարժի, կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ առանց որևէ խմբագրման։

•Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող իրավական մարմիններն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, արդարադատության նախարարությունը,առողջապահության նախարարությունը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետական մարմինների լիազոր ուժերն ու միջոցները։  

•Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովումը իրականացնում է ՀՀ ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերը:  

•ՀՀ զինված ուժերը , այլ զորքերը , քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:  

Կիսվել