Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի․ Նիկոլ Փաշինյան

Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի․ Նիկոլ Փաշինյան

506

Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի, հայրենիքը ոչ մի միլիմետր չի զիջի: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:

«Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա։ Եվ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք և ծափահարում ենք այդ խոսքերի վրա, ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին՝ մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն հայրենիքի և մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք։

Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պիտի ապրի, և Արցախը պիտի գոյություն ունենա հավիտյան, և պետք է լինի ինքնորոշված, անկախ, իքնուրույն, հզոր, ինչպես այսօր է։

Եվ ուրեմն այսօրվա մեր նիստը միասնության, վճռականության և հզորության մասին է; Եվ ուրեմն պատրաստեք ձեզ հաղթանակի, պատրաստեք ձեզ նվիրումի, պատրաստեք ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է, և մենք միասնական ենք, քան երբևէ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել