Բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները օր առաջ պետք է մեկնեն Արցախ. Արտակ Բեգլարյան

Բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները օր առաջ պետք է մեկնեն Արցախ. Արտակ Բեգլարյան

421

Կոչ եմ անում միջազգային հանրությանը, որ առանց աչք փակելու, հստակ կերպով արձանագրեն այս խախտումները։ Այսօր Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ  մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

ՄԻՊ-ի պաշտպանի հաջորդ  կոչը ուղղված է միջազգային իրավապաշտպան կառույցներին։

«Այս անտեսման պատճառով է, որ Ադրբեջանը իրեն ազատ է զգում
մարդու իրավունքերի կոպտագույն խախտումներ իրականացնելու ճանապարհին։
Բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները  պետք է այցելեն Արցախ։ Նրանք պետք է  իրենց փաստահավաք առաքելությունն իրականացնեն և ցույց տան միջազգային հանրությանը՝ ինչ է  կատարվում»
,-նշել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Կիսվել