Մարտական գործողությունները շարունակվում են, հակառակորդը նոր կորուստներ ունի. Սուրեն Սարումյան

Մարտական գործողությունները շարունակվում են, հակառակորդը նոր կորուստներ ունի. Սուրեն Սարումյան

583

Ներկա պահին մարտական գործողությունները շարունակվում են, որոշ հատվածներում ընթանում են գիշերային մարտեր։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է ԱՀ ՊԲ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։

« Հակառակորդը նոր կորուստներ ունի. 1 ուղղաթիռ, 3 տանկ, 2 ինժեներական զրահամեքենա և 7 ԱԹՍ։ Ընդհանուր հաշվով այս պահի դրությամբ հակառակորդը ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի, 27 անօդաչու սարքերի կորուստ և երկու ինժեներական զրահատեխնիկայի կորուստ»,-ասել է Սարումյանը։

Կիսվել