Բայց դիրքեր գրավելու ենք, թշնամու ծրագիրը ձախողվելու է. ԱՀ նախագահ

Բայց դիրքեր գրավելու ենք, թշնամու ծրագիրը ձախողվելու է. ԱՀ նախագահ

440

Արդեն 15 ժամ է, ինչ լայնածավալ պատերազմ է ընթանում արցախա-ադրբեջանական սահանի ամբողջ երկայնքով։ Արցախի տեղեկատվական կենտրոնում իր ասուլիսը այսպես սկսեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

« Այո, պատերազմ մենք սպասում էինք, իհարկե, օրը մեզ համար պարզ չէր, բայց պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան պատրաստ էր պատերազմի և սկսվեց ժամը 7-ի կողմերը։
Հարձակումը՝ ամբողջ երկայնքով մեկ, Օմարից մինչև Արաքս։ Արդյունքները՝ այո, ունենք կորցրած դիրքեր։ Հիմնականում՝ Թալիշի ուղղությամբ և հարավային թևում։ Ունենք տասնյակ զոհեր, ունենք տասնյակ վիրավորներ, ունենք վիրավորներ ու զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում»
, ասուլիսի ընթացքում ասաց Արայիկ Հարություննյանը։

Նախագահը հայտնեց, որ
ձեռագիրը նույնն է ինչ ապրիլյան օրերին, բայց մաշստաբները անհամեմատելի։

«Բայց ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաև Թուրքիան։ Օգտագործվում է հիմնականում թուրքական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչուներն ու ինքնաթիռները։ Ուզում եմ՝ հստակ ուղերձ լինի բոլորին՝ Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, Արցախի դեմ կռվում է Թուրքիան»,-ընդգծեց նախագահ Հարությունյանը։

Նախագահը նշեց, որ եղել են դիրքեր, որոնք կորցրել ենք, հետո գրավել։ Դիրքեր կան, որ դեռ հետ չենք վերցրել. դրանք այս փուլում նշանակություն չունեն։
«Բայց դիրքեր նաև գրավելու ենք, հաստատ, թշնամու ծրագիրը ձախողվելու է»,- վստահեցրեց ԱՀ նախագահը։

Նախագահը հանտնեց նաև Ադրբեջանի կորուստների մասին։

«Ունեն կորուստներ՝ հարյուրավոր, ունեն տասնյակ տեխնիկա, տասնյակ ԱԹՍ-ներ, ուղաթիռներ, ունենք հետախուզական փաստեր թուրքական ինքնաթիռի խոցման, բայց այս փաստը հաստատված չէ վերջնական։ Ամեն րոպե խփվում են նոր ուղղաթիռներ»,-հավելեց ԱՀ նախագահը։

Կիսվել