ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

405

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքը տարածել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է զոհերի և խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար:

Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորում է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, թուլացնել լարվածությունը և անմիջապես վերադառնալ բովանդակային բանակցությունների։ Նա կզրուցի և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի հետ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին և կոչ է անում կողմերին սերտորեն աշխատել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության վերսկսման նպատակով:

Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ
Նյու Յորք, 27 սեպտեմբերի 2020 թ.», – ասված է հայտարարության մեջ։

https://www.facebook.com/UNArmenia/posts/3508486089210434
Կիսվել