ԱՄՆ-ը խստագույնս դատապարտում է բռնության սրացումը ԼՂ հակամարտության գոտում․ Պետդեպ

ԱՄՆ-ը խստագույնս դատապարտում է բռնության սրացումը ԼՂ հակամարտության գոտում․ Պետդեպ

554

Միացյալ Նահանգներն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների առնչությամբ, որոնց հետևանքով զգալի զոհեր կան, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Պետքարտուղարությունը։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության սրումը։ Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը կոչ է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հորդորել երկու կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, ինչպես նաև խուսափել անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք ավելի են մեծացնում լարվածությունը:

Մենք կողմերին կոչ ենք անում աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնանք առարկայական բանակցություններին։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնություն ցուցաբերելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել