Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանը թիրախավորում է բնակավայրեր։ «Մասնավորապես, առավոտյան Մարտակերտ քաղաքի ուղղությամբ կիրառվել է հրետանի։
Ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերը հայկական կողմի հարյուրավոր զոհերի մասին, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Հովհաննիսյանը։