Ոչ թե ես եմ խնդրանքով դիմել Ադրբեջանի նախագահին, այլ նա է ինձ...

Ոչ թե ես եմ խնդրանքով դիմել Ադրբեջանի նախագահին, այլ նա է ինձ դիմել. Նիկոլ Փաշինյան

430

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի էջում հրապարակել է սեպտեմբերի 26-ին՝ նախքան հակառակորդի սանձազերծած ագրեսիան, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից մի հատված:

Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ բանակցություններն ընթանում են գաղտնի։ Ընթանալու վերաբերյալ լուրերը վարչապետը մեկնաբանել է։
«Ասացի՝ եթե որևէ տեղ, նույնիսկ երրորդական կայքում հոդված հրապարակվի, որ Արցախը վաճառել են, դա Հայաստանում փոթորիկներ կառաջացնի։ Այդ հրապարակման իմաստն այն էր, որ իբր իմ խորհրդականներից մեկի միջոցով գաղտնի բանակցություններ են վարվել»։

Կառավարության ղեկավարը նշել է, որ հեղափոխությունից հետո Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն ունեցել են երկու անձ՝ ինքը և ԱԳ նախարարը, որևէ այլ անձ այդ թեմայով քննարկում, բանակցություն վարելու լիազորություն չի ունեցել, այդ լուրերն, ըստ վարչապետի, անհեթեթություն են: Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ տնօրենը որոշակի դերակատարում է ունեցել իր և Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապի ապահովման գործում, բայց բանակցելու իրավունք չի ունեցել: 

Վարչապետն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը, ըստ որի՝ իբր ինքը Դուշանբեում ժամանակ է խնդրել նրանից կառուցողական բանակցություններ վարելու համար:

«Սակայն ո՞վ է իրականում ում դիմել Դուշանբեում: Իրականում ոչ թե ես եմ խնդրանքով դիմել Ադրբեջանի նախագահին, այլ նա է ինձ դիմել խնդրանքով»,- ասաց նա: Փաշինյանը պարզաբանեց, որ Ադրբեջանի նախագահն իրեն խնդրել է ձեռնպահ մնալ Ադրբեջանի վերաբերյալ ելույթներից, քանի որ մտահոգված է եղել, որ հեղափոխության ալիքը կարող է հասնել նաև Ադրբեջան:

Փաշինյանն հստակ արձանագրեց.

«Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ գրել ձեռագրով, մի թղթի վրա և մենք այդ կետերը քննարկել ենք և արձանագրել, որ մենք եկանք համաձայնության»։

https://www.facebook.com/1378368079150250/posts/2763764273943950/
Կիսվել