ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՃԵԼԻ ՕՐԵՐ Թ՞Ե ԱԼԵՐԳԻԱՅԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՃԵԼԻ ՕՐԵՐ Թ՞Ե ԱԼԵՐԳԻԱՅԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ

2203

-Մի կես ժամ էլ կանգնեմ ծառերի մոտ, օժիտիս վերմակը պատրաստ կլինի,- կատակեց մի աղջիկ, ով այգում նկատել էր ծառերից թափվող փոքրիկ բամբակները:

Գարնանը սովորաբար ակտիվանում է ալերգիաների այն տեսակները, որոնք կապված է ծաղկափոշու հետ: Շատերի համար գարունը սիրո, նոր կյանքի ու ջերմության սկիզբ է: Ալերգիկների համար, սակայն, գարունը սկսվում է անընդհատ փռշտալով, հազալով, հարբուխով ու արցունքահոսությամբ:

Մեզ հետ զրույցում մաշկաբան Անի Թովմասյանը նշեց:

-Ալերգիկների մեծ մասը կարծում է, որ ալերգիաններն ակտիվանում են հենց ծաղիկների փոշոտման կամ առհասարակ փոշու պատճառով: Մինչդեռ դրանք պարզապես գրգռիչների դեր են կատարում: Ալերգիան առաջին հերթին գլուխ է բարձրացնում շատ հիպերակտիվ իմուն համակարգ ունեցող մարդկանց մոտ: Օրգանիզմում արտադրվում են մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք գրոհում են ալերգենների ուղղությամբ ու հիվանդության պատճառ դառնում:

Այն հարցին, թե ալերգիկ մարդը ի՞նչպես կարող է սահմանափակել ալերգենների տեղաշարժը, բժշկուհին պատասխանեց.

-Այն օրերին, երբ օդը փոշոտված է լինում, պետք է փակել տան պատուհանները, որպեսզի դրանք չներխուժեն տուն: Անհրաժեշտ է կրճատել զբոսանքներն ու խուսափել այն վայրերից, որտեղ բուսածածկույթը խիտ է: Եթե այլընտանք չկա, ապա տուն վերադառնալուն պես պետք է լոգանք ընդունել, մաքրել կոշիկներն ու ախտահանել հագուստը:

Մասնագետը նշում է, որ տնային պայմաններում կարելի է ընդունել աղի ցնցուղ: Ալերգիկ ֆոնը կրճատելու համար քիթը պետք է ցողել աղի լուծույթով: Աղային հիմքով սփրեյները դեղատներում վաճառվում են առանց դեղատոմսի,  դրանք հնարավոր է  օգտագործել  նույնիսկ առանց բժշկի խոհրդատվության, քանի որ  հակացուցումներ չունեն: Քանի որ ալերգիան համարվում է իմուն համակարգի հիվանդություն, անհրաժեշտ է ճիշտ սննդակարգով ամրացնել այն: Օմեգա 3 ճարպաթթուն հակաբորբոքային հատկություն ունի: Վիտամին D-ն օգնում է ոչ միայն ազատվել ալերգեններից, այլև ասթմայից:

Վերջում Անի Թովմասյանը խորհուրդ տվեց խուսափել գերակտիվությունից.

-Զգուշացեք ծաղիկների և բույսերի ու սննդակարգի մրգերի ու բանջարեղենների փոշու միախառնումից: Օրինակ, եթե դուք ալերգիա ունեք կեչիից, ապա քիչ օգտագործեք բանան, տանձ, կիվի, ծիրան և այլն:

 

Անուշ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել