Հակառակորդը ունի 36 ԱԹՍ-ի, 47 զրահատեխնիկա և 400-ից ավել անձնակազմի կորուստ. Արթուր...

Հակառակորդը ունի 36 ԱԹՍ-ի, 47 զրահատեխնիկա և 400-ից ավել անձնակազմի կորուստ. Արթուր Սարգսյան

589

Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավարևելյան ուղղություններով։ Այս մասին հայտնել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Մարտական գործողությունների վարման ինտեսնսիվությունը և բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանում և աճում է։ Նշված ուղղություններում պաշտպանության բանակի ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերին, այդ թվում նաև մեծաքանակ, խոշոր զրահատանկային խմբավորումների շարունակական առաջխաղացման փորձերը՝ պատճառելով նրանց կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ»,-ասուլիսի ընթացքում ասել է Արթուր Սարգսյանը։

Նա նշեց, որ ժամը 17։00-ի դրությամբ սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետևյալ կորուստները.
շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, և 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակզմի մոտ։ Նախնական տվյալներով ՊԲ ստորաբաժանումներն ունեն 58 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայողներ։

Կիսվել