Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են Ջաբրայիլ-Ֆիզուլի և Թալիշ-Մատաղիս-Եղնիկներ հատվածը․ ԱՀ նախագահ

Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են Ջաբրայիլ-Ֆիզուլի և Թալիշ-Մատաղիս-Եղնիկներ հատվածը․ ԱՀ նախագահ

770

«Առաջնագծում դիրքային առումով շատ բան չի փոխվել, առաջխաղացում կամ նահանջ շոշափելի առումով չի եղել »,- հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի տեղեկատվական շտաբում ամփոփելով օրը:

«Շարունակվել են լայնածավալ մարտական գործողությունները Օմարից մինչև Արաքս։ Հակառակորդի հիմնական ուղղությունները եղել են հարավային ուղղությամբ՝ Արաքսի՝ Ջաբրայիլ-Ֆիզուլի ուղղությունը, և Թալիշ-Մադաղիս-Եղնիկներ հատվածը։ Այսօր կեսօրից հետո լայնածավալ հարձակում է տեղի ունեցել Մռավի ուղղությամբ։ Երեկ տվել էին՝ իբր Մռավը գրավել են, այսօր հարձակվել են։ Բայց ինչպես երեկ, այսօր էլ շարունակվել են նույն մարտական գործողությունները Օմարի ուղղությամբ»,-նշեց Արցախի նախագահը։

Հարությունյանը հավելեց, թե թշնամին հայտարարել էր իբր Ֆիզուլիի ուղղությամբ մի շարք գյուղեր գրացելու մասին, բայց այսօրվա հաշվարկով մոտ 50 տանկ և այլ զրահատեխնիկա է օգտագործել։

«Մեր պաշտպանության բանակի ստորաբաժանումները կարողացել են խոցել տասնյակ զրահատեխնիկա, կոնկրետ թվեր չեմ կարող ասել։ Բայց ուզում եմ նշել, որ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին։ Ամիսներով պատրաստվել են այսօրվան, որ վնասազերծեն մեր կապի ուղղությունը։ 

Այն, որ սուտասան, խաբեբա ղեկավարությունը նշում է, թե անցել են հակահարձակման, ապացուցում է հերթական անգամ, թե ում հետ գործ ունենք»,-նշեց Հարությունյան՝ հավելելով, որ մեր տեսանյութերում երևում է հակառակորդի զինտեխնիկան՝ դրանք հարձակողական են, իսկ նրանք հրապարակում են մեր հակաօդային պաշտպանության տեխնիկաները։

Կիսվել