Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է․ Մի՛ այցելեք Արյունաբանական կենտրոն

Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է․ Մի՛ այցելեք Արյունաբանական կենտրոն

493

«Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոնից» հայտնում են․

«Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, ովքեր միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն:
Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն:
Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք:
Շնորհակալ ենք»
:
Առողջապահության նախարարությունն իր հերթին հորդորում է չտարածել գրառումներ՝ արյան որևէ կոնկրետ խմբի շտապ անհրաժեշտության մասին:

https://www.facebook.com/101730481439748/posts/188704379409024/
Կիսվել