Հակառակորդի կողմից բոլոր հարձակումներն առաջին պահից սկսած ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ...

Հակառակորդի կողմից բոլոր հարձակումներն առաջին պահից սկսած ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ խոսքով. Արման Թաթոյան

630

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ասաց, որ ակնհայտ է՝ հարվածները կրում են համակարգված բնույթ, և նաև հետևողականություն ունեն դա ապացուցելու։ «Ուզում եմ հատուկ նշել մի կարևոր հատկություն. այս բոլոր հարձակումները առաջին պահից սկսած ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ խոսքով»,- նշեց Արման Թաթոյանը:
Նա ասաց, որ ատելության խոսք միշտ է եղել, և միշտ էլ եղել է արմենոֆոբիայի բարձր մակարդակ, և դա գնալով բարձրանում է էթնիկ հայերի նկատմամբ:
«Ատելության բարձր մակարդակն այս ընթացքում դարձել է համատարած, արդեն առաջին օրից սկսած, սեպտեմերի 27-ին մեր մոնիթորինգը վկայում է այս մասին, որ դարձել է համակարգված, ավելի ուժեղացված»,- ասաց Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր, տեսարաններ սոց ցանցերով՝ Ֆեյսբուք, թվիթեր, տիկտոկ և այլն։ Եվ նպատակն ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել տագնապ: «Ընդ որում՝ նաև քարոզչութուն է գնում բռնության կոչերով, սպանության կոչերով»,– նշեց Թաթոյանը

Նա ասաց, որ մասնագետների հետ քննարկումներ են եղել այդ սոց կայքերի վտանգների հետ կապված, և եզրահանգումն այն է, որ առավել վտանգվածը տիկտոն է, որովհետև այդ տիրությում հնարավոր չէ վերահսկել առհասարակ նյութերը կամ կոնտենտը, որ ստացվում է։ Այնպես է արվում, որ թիրախավորվում են նաև երեխաներ:
«Ես դիմում եմ թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին, որ առհասարակ զերծ մնան, բացառեն գտնվելը հատկապես տիկտոկ սոց ցանցում և բնականաբար, բոլոր սոց ցանցերում ցանկացած կասկածելի խումբ, հաղորդագրություն, որ ստանում են, առհասարակ դրանց ուշադրություն չդարձնել»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա նաև նշեց, որ իրենց դիտարկումը վեր է հանել հայկական անուն- ազգանուններով կեղծ էջեր, խմեբեր, որտեղից տարածվում են հաղորդագրությունները:
«Ակնհայտ է, որ սա նույնպես շատ վտանգավոր է, և եթե համադրում ենք ստեղծված նոր էջերը, սա լրացուցիչ այն հատկանիշներից է, որ վկայում է համակարգվածության մասին»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Կիսվել