«Հաճախ ենք հանդիպում տղաների, որոնք սիմուլյանություն են անում՝ բանակից խուսափելու համար, սակայն...

«Հաճախ ենք հանդիպում տղաների, որոնք սիմուլյանություն են անում՝ բանակից խուսափելու համար, սակայն այս տարին բացառություն էր»․ բժիշկ

595

Շիրակի մարզում սկսվել են նախազորակոչային հավաքները։

 Զորակոչիները ներկայանում են զինկոմիսարիատ և անալիզներ են հանձնում պոլիկլինիկայում։   Սեպտեմբերի 18-ին Ախուրյանում նախազորակոչայիններn առաջին անգամ անալիզ հանձնեցին։

Շենքում բոլորը պահել էին անվտանգության կանոնները.  բոլորը դիմակներ էին կրում։  Տրամադրվածությունը լավ էր․ բոլորը ծառայելու պատրաստակամություն էին հայտնում։  Անհամբերությամբ սպասում են ձմռանը, որ զորակոչվեն բանակ։ «Ամեն հայ տղայի պարտքն է հայրենիքին ծառայելը։ Անհամբերությամբ սպասում եմ դեկտեմբերին, օր գնամ բանակ, պարտքս հանձնեմ հայրենիքիս և վերադառնամ տուն»,- մեզ հետ զրույցում ասաց զորակոչիկ Լարվենտ Զաքարյանը։ 

«Հաճախ ենք հանդիպում տղաների, որոնք սիմուլյանտություն են անում՝ բանակից խուսափելու համար։ Սակայն այս տարին բացառություն էր․ բոլորն էլ մեծ սիրով ուզում են ծառայել իրենց հայրենիքին»,- ասաց Ախուրյանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Զավեն Մանուկյանը։

Վաղինակ Ասատրյան

2-րդ կուրս

Կիսվել