ԻՆՉՈՒ՞ ՀՆԴԿԱԿԱՆ

ԻՆՉՈՒ՞ ՀՆԴԿԱԿԱՆ

2202

«Լրադադար» ակումբում մարտի 15-ին կայացած քննարկումը նվիրված էր հայկական հեռուստաեթերներում շատ տարածված սերիալներին, մասնավորապես հնդկականներին:

Երևանում հնդիկներին կարելի է հաճախ հանդիպել: Նրանք արդեն  մի քանի տարի շարունակ գալիս են ԲՈՒՀ-ում ուսանելու: Սակայն այսօր առանց տանից դուրս գալու էլ մենք կարող են հանդիպել նրանց` մեր հեռուստաէկրաններին: Բայց, հնդկական ֆիլմարտադրության սիրահարներն կհաստատեն, որ Երևանում ուսանող հնդիկներն ամենևնին նույն հնդիկները չեն, ինչ նրանք տեսնում են էկրաններին: Ֆիլմերի հնդիկները, նրանց կարծիքով, ավելի գեղեցիկ են, հրապուրիչ: Այսօր հայկական հեռուստաեթերում կա չորս հնդկական հեռուստասերիալ և դրանք ամենավարկանշային սերիալներն են: Ըստ media.am կայքի հրապարակած տվյալների ամենադիտվող հեռուստասերիալը հնդկական «Մերժվածը» սերիալն է:

Հնդկական սերիալների մասին հետազոտություն է արել լեզվի, հաղորդակցության և գենդերային ուսումնասիրությունների հետազոտող Անի Կոջոյանը: Նրա խոսքով Հնդկաստանի հյուսիսում «Կար ժամանակ, երբ սկեսուրը ևս հարս է եղել» սերիալն է ամենատարածվածը, իսկ Շանթ հեռուստաընկերությունը պնդում է, որ ամենահայտնի սերիալը «Մերժվածն» է: Ինչպես հայտնեց Անին այդ սերիալը նկարահանվել է 2007-2015 թվականներին և այդքան մեծ տարածում չի գտել Հնդկաստանում: Նաև նշվեց, որ այս սերիալը ցուցադրվել է Վրաստանում և սա էլ կարող է մեր հեռուսաեթերում հայտնվելու պատճառ հանդիսանալ:

Հնդկական սերիալների հայտնվելը, ըստ փորձագետների, բացտրվում է նաև դրանց առավել մատչելի լինելով: Մանանա Ասլամազյանը բերեց բացատրող թվեր` հնդկական մեկ սերիան արժե 350 դոլար, թուրքականը` 750, իսկ ռուսականը` 1500: Այսպիսով կարելի է հասկանալ հնդկական սերիալների տարածման միտումը: Մանանան նույնիսկ նկարագրեց թե ինչպես են այդ սերիալները գնում: Նա ասում է, որ հեռուստատեսության ներկայացուցիչը այդ շուկայում ծանոթանում է գներին և տեսնելով, որ հնդկականն ավելի մատչելի է, որոշում դա գնել: Նրան պատմում են սերիալի բովանդակությունը և մեկ սերիա են ցույց տալիս: Նա արագ ընտրում է որևէ մեկը և վերջ: Տասը րոպեում որոշվում է թե ինչ սերիալ պետք է հայ հասարակությունը երկար ժամանակ դիտի: Իհարկե, արդեն ավելորդ է խոսել սերիալի որակի մասին:

Մեկ այլ վարկած այս միտման համար առաջ քաշեց արևելագետ Աննա Գևորգյանը, ով նաև հաղորդակցության և գենդերային ուսումնասիրությունների հետազոտություններ է կատարել: Ըստ նրա` սա քաղաքական դիտավորություն է «Մեր հանրության մեջ կա երկու ծայրահեղ այսպիսի մոտեցում. «միայն մեզ մոտ է, որ…» և բացասական բաներ, ճնշվածություն, որ աշխարհում ամեն տեղ լուսավոր է, պայծառ, միայն մեզ մոտ վատ է: Եվ մյուսը. «Դուք չգիտեք ուրիշ տեղ ինչեր են կատարվում, էլ բեթարից մարդ ազատի, մեր վիճակը լավ ա»: Այս երկրորդ տարբերակը շատ ձեռնտու է իշխանություններին և նրանց, ովքեր քաղաքականություն են մշակում նաև մեդիաքաղաքականություն են մշակում: Ի՞նչ է բերում հնդկական սերիալը: Ցույց է տալիս, որ այնտեղ աղջիկ երեխային հենց ծնվում է սպանում են, ցույց է տալիս, որ այն կնողջը, ով պետք է աղջիկ ունենա, միանգամից հղի ժամանակ են սպանում: Ցույց է տալիս սոցիալական ավելի վատ վիճակ, ինչը հեռուսատադիտողների մոտ առաջացնում է այդ երկրորդ մոտեցումը»: Աննայի համոզմամբ այդպես է արվում նաև լրատվության ժամանակ, երբ հարևան պետությունների մասին հայտնում են միայն վատ նորությունները, բռնությունն ու հանցագործությունները և ժողովրդի մոտ պատկերացում է ստեղծվում, որ այնտեղ ամեն ինչ վատ է և, որ միայն Հայաստանում է ամեն ինչ լավ և ապահով: Աննայի խոսքով մեր հեռուստաընկերությունները կարող են գնել նաև իրանական սերիալները, դրանք նույպես թանկ չեն և կարող են նպաստել հարևանների ավելի լավ փոխհարաբերությանը, նաև կարող են ցույց տալ, որ այնտեղ էլ մեզ պես են ապրում, որ այնտեղ «քարե դարը» չէ: Սակայն, դա ձեռնտու չէ իշխանություններին, քանի որ նրանք ուզում են ցույց տալ ավելի ծանր վիճակ, որպեսզի ժողովուրդը գոհ լինի իր երկրում տիրող իրավիճակից:

Ռուզաննա Ծատուրյանը հակադարձում է, որ եթե չկա կարգավորող ինստիտուտ, ուրեմն հեռուստաընկերությունը ազատ է իր եթերի հարցում: Եվ նա, որպես ազգագրագետ փաստում է, որ այստեղ կարելի է ասել, որ տեղի է ունենում միջմշակութային հաղորդակցություն:

Իսկ Անի Կոջոյանը այն կարծիքին է, որ այս սերիալները դիտում են քանի որ ինչ որ դրվագ նրանց հոգեհարազատ է թվում և հետագայում նրանք այն շարունակում են նայել: Հետազոտության արդյունքում նա պարզել է, որ հնդկական սերիալները հիմնված են ապրումների վրա և դա յուրաքանչյուրին ստիպում է այն նայել: Եվ հավելում է, որ այս հնդկական սերիալները չեն նայում Հնդկաստանի հարավում, սրանք մեծ տարածում ունեն միայն հյուսիսում:

Լուսանկարիչ Լուսինեն առաջադրում է մրցակցության վարկածը: Տեսնելով որ մյուս ալիքներով հեռարձակվող հնդկական սերիալները դիտելիություն են ապահովում, մյուսներն էլ հետևեցին դրա օրինակին:

Քննարկման մասնակիցներից մեկն էլ` Մարինեն, հատկանշական համարեց այն, որ նկատել է իր շրջապատում մարդկանց վարքագծի փոփոխություն այս սերիալներից հետո և առաջարկեց հետազոտություն անել տեսնելու համար, թե ինչ ազդեցություն են թողնում սերիալները հասարակության վրա: Թեման շարունակելով Սառան էլ իր կողմից հաստատեց այդ ազդեցությունը, այս անգամ սերիալ դիտելու ընթացքում: Երբ իր սկեսուրը սերիալ էր նայում, իսկ երեխան լալիս էր, տատիկը իր ուշադրությունը չի շեղում սերիալից որպեսզի պարզի երեխայի լացի պատճառը:

Քննարկման ընթացում պարզվեց նաև որ կան սերիալի, դրա հերոսների անուններով բացված ֆեյսբուքյան Էջեր, և դրանցով հիմնական հետաքրքրվողները դեռահաս աղջիկներ են, տղաների հետաքրքրվածություն առհասարակ չկա: Այստեղից կարող ենք հասկանալ թե ինչ խմբեր են առհասարակ դիտում այդ սերիալները:

Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը այս իրավիճակի մեջ միակ լուծումը տեսնում է հասարակության դիմադրողության մեջ:

 

Ռոզա Ծաղիկյան

4-րդ կուրս

Կիսվել